Հաճախակի տրվող հարցեր

Բնակելի համալիրը գտնվում է Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում ՝Դալմայի այգիներում (Երևան Պարկի հարևանությամբ) ։Քարտեզին կարող եք ծանոթանալ այստեղ։

Տարբերակ 1 - Կարելի է մոտենալ Լենինգրադյան-Մեծարենց (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) խաչմերուկից թեքվելով ձախ։
Տարբերակ 2 - Նախատեսվում է նոր ճանապարհի կառուցում Մոնթե Մելքոնյան փողոցի կողքից դեպի «Լույսեր» բնակելի համալիր։ Այս պահին, այս ճանապարհը գտնվում է նախագծման փուլում։
Կայքում կարող եք ծանոթանալ երկու տարբերակները նկարագրող քարտեզին։

Բնակելի համալիրը բաղկացած է չորս շենքից՝ երկուսը վերգետնյա 18, երկուսը՝ վերգետնյա 16 հարկանի, առկա է եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի բոլոր շենքերում՝ ընդհանուր 404 մեքենայի համար։


Ընդհանուր տարածքը՝ 12,200 քմ, որից կառուցապատվել է ընդամենը 3000 քմ-ը, մնացածը նախատեսված է բարեկարգման և կանաչապատման, այդ թվում՝ ջրային գոտնիների, խաղահրապարակների և տարատեսակ ժամանցի գոտիների համար։

Կարևոր է նշել, որ նշված չկառուցապատվող տարածքում մեքենաների մուտքն արգելված է։
Կայքում կարող եք ծանոթանալ բնակելի և բակային տարածքները պատկերող գրաֆիկին։

Բնակարանները ունեն վիտրաժային պատուհաններ (հատակից առաստաղ), այդ իսկ պատճառով ապահովված է բնական լույսի ներթափանցումը։ Ընդ որում, յուրաքանչյուր հարկի 7 բնակարաններից 4-ն ունեն երկկողմանի պատուհաններ։ Բացի այդ, շենքերը նախագծելիս իրականացվել է, այսպես կոչված, ստվերային վերլուծություն (shadow analysis)՝ շենքերի դիրքերը տեղակայելով այնպես, որպեսզի ապահովվի առավելագույն լույսի ներթափանցում բոլոր շենքերում։

Ա-Բ և Գ-Դ շենքերի միջև հեռավորությունը 26 մ է (շինարարական ստանդարտներով նվազագույն պահանջը 24 մետր է), բացի այդ շենքերը իրար նկատմամբ ունեն շախմատաձև շարվածք։ Իսկ Ա-Գ և Բ-Դ շենքերը միմյանցից գտնվում են 38-40մ հեռավորության վրա։

Այո, շենքերը ունեն ՄԱԿ-ի կանաչ ծրագրի կողմից տրամադրված էներգախնայողության սերտիֆիկատ, որը տրվել է հատկապես պատուհանների և արտաքին պատերի ջերմամեկուսացման համար (դրանց մանրամասն կարող եք ծանոթանալ մեր տեսադարան բաժնում)։

Կառուցապատող կամակերպությունը «Լույսեր» ՓԲԸ-ն է։ Ընկերության հիմնադիրները ֆինանսական և շինարարության ոլորտում բազմամյա փորձ ունեցող անձինք են։ Ընկերության հիմնադիր փաստաթղթին կարող եք ծանոթանալ կայքում։

Բնակելի համալիրի ճարտարապետը «Ստորակետ» ճարտարապետական ստուդիան է։ «Ստորակետը» բազմաթիվ նորարարական ճարտարապետական նախագծերի հեղինակ է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ընկերությունը մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Մոնրեալում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Ընկերության կայքէջում՝

www.storaket.com։

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դ ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերությունը։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2020 թվականի օգոստոսին։

Բնակելի համալիրի շինարարությունն ավարտված է, և շենքերը հանձնված են շահագործման։

Քառակուսի մետրով գնանշում չունենք։ Բնակարաններն ունեն իրենց արժեքները, որոնք ներկայացված են կայքի Բնակակարաններ բաժնում։

Բնակելի համալիրում ընդհանուր կառուցվե է 410 կայանատեղի։ Կայանատեղիների գինը ներկայացված է մեր կայքէջում՝ 7,000,000 - 10,500,000 ՀՀ դրամ։



Խնդրում ենք կապ հաստատել մեր գրասենյակի հետ մանրամասն տեղեկատվության համար։

Առկա են 1-4 սենյականոց բնակարաններ: Հնարավոր է նաև հարևանությամբ գտնվող բնակարանների միավորում։ Հատակագծերին կարելի է ծանոթանալ այստեղ։

Բնակարանների մակերեսը 44-ից 185 քմ է, իսկ միավորման դեպքում հնարավոր է ստանալ ավելի մեծ մակերես։

Կառուցապատողի կողմից առաջարկվող տարբերակում, որը գծվել է բնակելի տարածքն առավել արդյունավետ օգտագործելու սկբունքով, խոհանոցն ու հյուրասենյակը միասին են նախատեսված։ Միաժամանակ անհատական նախագծման արդյունքում հաճախ հնարավոր է ունենալ առանձին խոհանոց։

Առաստաղների բարձրությունը 3 մ է։

Բնակարանները հանձնվում են հետևյալ աշխատանքների ներառմամբ. հարթեցված հատակ (стяжка), տեղադրված արտաքին լուսամուտներ (ալյումինե պրոֆիլներով, երկշերտ Էներգարդյունավետ պատուհաններով), արտաքին դուռ, դեպի պատշգամբներ տանող դռներ, ներքին պատեր, ներքին պատերի գաջապատում, սալիկապատված և վերանորգված պատշգամբ։

Լրացուցիչ վճարի դիմաց հնարավոր է նաև բնակարանների հանձնում ամբողջությամբ վերանորոգված վիճակում։ Կա վերանորոգման մի քանի գնային առաջարկ:

Այս պահին գործող պայմաններն են՝

  • կանխավճարի չափը` նվազագույնը 10% և 0%, եթե գրավադրվում է այլ գույք
  • տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկի դեպքում` սկսած 11%-ից
  • տարեկան տոկոսադրույքը ԱՄՆ դոլարով՝ 9.5%
  • վարկի վերադարձման ժամկետը մինչև 20 տարի

Բոլոր բանկերից կարելի է ստանալ հիփոթեք։

Սպասարկման ծառայությունը ներառում է բնակելի համալիրի ընդհանուր անվտանգությունը, առանձին շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների և ավտոկայանատեղիի մաքրությունը, վերելակների շահագործումը և սպասարկումը, կանաչապատ գոտիների խնամքը, աղբահանությունն ու լուսավորությունը։ Ծառայության արժեքը կազմում է 300 ՀՀ դրամ 1քմ-ի համար։

Բնակարանների կենտրոնացված ջեռուցում նախատեսված չէ։

Ոչ։ Օդափոխության միասնական համակարգ նախատեսված չէ։

Շենքերի սեյսմակայունությունը 9 և ավելի բալ է։

Այո։ Շենքերին հարող տարածքում լինելու են նման ծառայություններ։

Բնակելի համալիրը մոտակա կանգառից գտնվում է 300 մետր հեռավորության վրա։

Յուրաքանչյուր շենքում տեղադրվելու է «Շինդլեր» շվեյցարական ընկերության կողմից արտադրվող երեք վերելակ։ Վերելակներն արդեն իսկ ձեռք են բերվել, ինչպես նաև կնքվել է դրանց սպասարկման պայմանագիր՝ մատակարար ընկերության հետ։

Շենքի արտաքին երեսպատումը սպիտակ գույնի «Լայմսթոուն» քարով է լինելու ։

Բնակարանների հատակագծերը գծվել են այնպես, որպեսզի նվազագույնը տեղավորեն՝

  • սառնարան
  • լվացքի մեքենա
  • աման լվացող սարք
  • գազօջախ
  • ջեռուցման կաթսա
  • օդորակիչ
  • մահճակալ
  • զգեստապահարան
  • բազմոց
  • ճաշասեղան

Այո

Կոնտակտային տվյալներ

31/30 Լենինգրադյան փողոց, Երևան, Հայաստան

Ուղարկել նամակ

Քարտեզ