Բնակելի համալիրը

«Լույսեր» բնակելի համալիրն իր անվանումը ստացել է ճարտարապետական նախագծման լուսավոր ու ազատ լուծումների շնորհիվ։

Համալիրը բաղկացած է չորս շենքից, որոնք ունեն տարբերվող ճարտարապետություն և պատուհաններից բացվող ազատ ու գեղեցիկ տեսարան, այդ թվում՝ դեպի Արարատ լեռ։

Մենք գործադրել ենք մեր լավագույն ջանքերը՝ ապրելու համար հաճելի և հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Մենք կառուցում ենք մի համալիր, որտեղ ինքներս երազել ենք ապրել և որտեղ ապրելու ենք։ Մենք կառուցում ենք տուն, որը լոկ տարածք չէ գիշերելու համար, այլ մի վայր է, որտեղ ապահովված է ամեն պայման՝ Ձեր հարմարավետության և վայելքի համար։

Այս նպատակով մենք նախընտրել ենք կառուցապատել տարածքի ոչ ավել, քան 28%-ը՝ մնացածը կանաչապատելով և ապահովելով տարածք երեխաների խաղերի և բնակիչների հանգստի համար։ Կրկին առաջնահերթություն տալով բնակիչների հարմարավետությանը՝ շենքերը նախագծել ենք այնպես, որպեսզի բնակարանների մեծ մասն ունենա երկկողմանի պատուհաններ, և բոլոր բնակարանները՝ ստորգետնյա կայանտեղիներ։

Մենք կառուցում ենք մեր ապագա տունը, հետևաբար, կառուցում ենք այն սիրով, խանդավառությամբ և բարեխղճորեն՝ օգտագործելով միայն բարձրորակ և էկոլոգիապես մաքուր նյութեր և կարևորելով ամեն մանրուք։

Դիտեք համալիրի մասին տեսանյութեր, ինչպես նաև հետևեք շինարարության ընթացքին տեսադարանում

Տեղակայումը

Բնակելի համալիրը գտնվում է Լենինգրադյան եւ Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում (հասցե՝ ք․ Երևան, Լենինգրադյան 23/7)։ Նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը բնակելի համալիրը կմիացնի Մոնթե Մելքոնյան փողոցին։

Դալմայի այգիները, որտեղ գտնվում է «Լույսեր» բնակելի համալիրը, զարգացող թաղամաս է։ Այստեղ կառուցվում են այլ բնակելի շենքեր, «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի զբոսայգին, իսկ «Լույսերին» հարող տարածքը նախատեսվում է կանաչապատել՝ վերածելով հանրային զբոսայգու։ Այսինքն՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում քաղաքի այս հատվածը վերածվելու է բարեկարգ, հարմարավետ ու գրավիչ թաղամասի, և հետևաբար, այսօր Ձեր կողմից ձեռքբերված բնակարանը հանդիսանալու է նաև եկամտաբեր ներդրում ապագայի համար։

«Լույսեր» բնակելի համալիրը գտնվում է ընդամենը 5 կմ հեռավորության վրա Հանրապետության հրապարակից, 820մ՝ Մարզահամերգային համալիրից, 850մ՝ Թումոյի այգուց, 1.7կմ՝ Դալմա մոլից:

Բակային տարածքը

Բնակելի համալիրի ընդհանուր տարածքը 12,200 քմ է, որից կառուցապատվելու է ընդամենը 3000 քմ-ը, մնացածը նախատեսված է բարեկարգման և կանաչապատման համար։

Բնակելի համալիրն ունենալու է ընդարձակ և մեքենաներից ազատ բակ՝ շնորհիվ ստորգետնյա կայանատեղիների։ Կիրառվել է հետիոտնային թաղամասի նախագծման սկզբունքը, այն է՝ մեքենաների մոտեցումների նախատեսում բացառապես տարածքի սահմանից դուրս՝ ձևավորելով բնակիչների համար մաքուր, անվտանգ տարածք։

Բնակելի համալիրն ուենալու է վազքուղի, մինի ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, մանկական, խաղահրապարակներ, զրուցարաններ, տարատեսակ ժամանցի գոտիներ՝ այսպիսով վերականգնելով վաղուց մոռացված բակային ավանդույթները։

Շենքերը

Առաջին կառուցվող շենքը վերգետնյա 16 հարկանի է, մնացածները՝ 18, 18 և 16։ Ստորգետնյա հարկերը երեքն են՝ ընդհանուր 404 կայանատեղիներով։ Այս տարբեր հարկայնությամբ շենքերի տեղադրումը ռելիեֆի հարթակների վրա իրականացվել է այնպես, որպեսզի դրանք ապահովված լինեն ինսոլյացիայի, տեսանելիության ու անվտանգության օպտիմալ պահանջներով։

Շենքերն ապահովված են լինելու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անվտանգության և հակահրդեհային համակարգերով, կառուցվելու են էներգախնայող նյութերով։

Մեզ համար նույնքան կարևոր է շենքերի արտաքին էսթետիկ տեսքը, որքան դրանց որակն ու ամրությունը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր բնակիչ հպարտությամբ նայի իր շենքին, իսկ մեր համաքաղաքացիները «Լույսեր» համալիրը ճանաչեն որպես «այն սիրուն, կանաչապատ շենքերով թաղամասը»։ Այս նպատակով շենքերը նախագծվել են այնպես, որպեսզի քողարկվեն բոլոր ինժեներական ենթակառուցվածքները (օդորակիչներ, կաթսաների խողովակներ)՝ շենքերին հաղորդելով կոկիկ և գեղեցիկ տեսք։ Նշված ենթակառուցվածքները քողարկվելու են հատուկ խորշերում, որոնք միաժամանակ ծառայելու են որպես պահոցներ բնակիչների համար։

Շենքերի պատշգամբների ու տանիքի կանաչապատումը, բակային տարածքի լանդշաֆտային ու ջրային ձևավորումը նպաստելու են թաղամասի միկրոկլիմայի կարգավորմանը՝ շենքերը վերածելով շենք-այգիների։

Յուրաքանչյուր շենքում տեղադրվելու են եվրոպական արտադրության երեք վերելակներ։ Շենքերն ունենալու են նաև հեծանիվների համար նախատեսված հատուկ կայանման տեղեր, ինչպես նաև այլ պահատեղեր:

Շենքերի հետագա սպասարկումն իրականացվելու է կառուցապատողի կողմից՝ համակեցության կանոնների համաձայն։

Բնակարանները

Բնակարանները նախագծված են այնպես, որպեսզի ապահովեն առավելագույն հարմարավետություն և նվազագույնի հասցնեն տարածքի կորուստը։ Բնակարանների մակերեսները 44 քմ-ից մինչև 186 քմ են։ Ընդ որում՝ այնպես է նախագծված, որ հնարավոր է բնակարանների միացում։

Յուրաքանչյուր հարկում կա չկրկնվող նախագծով 6-7 բնակարան, որոնցից 4-ն ունեն երկկողմանի պատուհաններ։ Անկյունային բնակարաններն ունեն նվազագույնը 4-5 պատուհան, որը հնարավորություն է տալիս տարածքը բաժանել սենյակների՝ ըստ Ձեր նախապատվության։ Բացի այդ, գրեթե բոլոր սենյակները մուտք ունեն դեպի պատշգամբ։

Բնակարանների բոլոր պատուհանները վիտրաժային (հատակից առաստաղ) են։ Դրանք ջերմաէֆեկտիվ, բազմաֆունկցիոնալ պատուհաններ են, որոնք ձմեռային ամիսներին ապահովում են ջերմախնայողություն, իսկ ամառային ամիսներին պաշտպանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Բնակարանների մեծ մասն ունի ընդարձակ պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարանը վայելելու և բնակիչների հանգստի համար։

Բնակարաններն այնպես են նախագծված, որ նրանցից յուրաքանչյուրում հնարավոր է տեղադրել խոհանոցային բոլոր անհրաժեշտ սարքավորումները, հյուրասենյակում և ննջասենյակում՝ նվազագույն անհրաժեշտ կահույքը։

Կայքի «Բնակարաններ» բաժնում կարող եք ծանոթանալ հարկերի և առանձին բնակարանների հատակագծերին՝ ընտրելով Ձեզ առավել հարմար բնակարանը։

Հարցերի դեպքում կարող եք այցելել մեր հաճախակի տրվող հարցերի բաժին, իսկ եթե Ձեր հարցն այնտեղ առկա չէ, ապա կարող եք դիմել մեզ: Մենք միշտ ուրախ կլինենք պատասխանել Ձեր հարցերին։